2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։ Նա կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն՝ 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 200 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Աղբյուրը aravot.am