Սպանություն Ուկրաինայում. հայ գործարարի ուղղությամբ կրակած գնդակը դիպել է փաստաբանին

Ուկրաինական Կրապիվնիցկոյե քաղաքում սպանվել է հայտնի փաստաբան Ալեքսանդր Իվանովը։ Նրան կրակել են, երբ վերջինս դուրս էր գալիս մեկուսարանից, որտեղ հանդիպել էր իր պաշտպանյալի հետ։ Այս մասին հայտնում է uanova.net.-ը։

Քննության վարկածի համաձայն` չարագործների թիրախը սպանվածի կողքին գտնվող Անդրոնիկ Մարտիրոսյանն է եղել, որն այցելել էր մեկուսարան որդուն` Արսենին տեսակցության։ Կրակոցների հետևանքով Անդրոնիկը ձեռքի վնասվածք է ստացել։ Անդրոնիկ Մարտիրոսյանի որդին մեղադրվում է մեկ անձի սպանության ու ևս մեկին վիրավորելու մեջ։ Հանցագործությունը կատարվել է երեք տարի առաջ քաղաքի գիշերային ակումբներից մեկում, բայց Արսենը երկար ժամանակ հետախուզման մեջ էր ու միայն վերջերս է կալանավորվել։Լրագրողների տեղեկության համաձայն` Մարտիրոսյանի աջ ձեռքը վիրահատել են։

«Վնասվածքը ծանր է։ Կյանքին վտանգ չի սպառնում, բայց պացիենտը համընթաց հիվանդություն ունի», – լրագրողների հետ զրույցում ասել է տեղի հիվանդանոցի բժիշկ Անդրեյ Սեմենովիչը։Սա Մարտիրոսյանի դեմ առաջին մահափորձը չէ։ Այս տարվա ապրիլին նրա տան մուտքի աստիճաններին նռնակ էր պայթեցվել։