Հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանյան երգիչ Մարտ Բաբայանը ընկել է խաբեբաների ձեռքը։ «Կոմսոմոլսկայա պրադվա» թերթը, հղում անելով իրավապահ կառույցներում իրենց աղբյուրներին, հայտնում է, որ երգիչը 2017 թվականի սեպտեմբերից 2018–ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ավտոսերվիսի հաշվին 2 694 000 ռուբլի է փոխանցել, փոխարենը նրանք պետք է օգնեին Մարտին մեքենա գնել։
Բաբայանը գումարը պարտաճանաչ փոխանցել է, բայց մեքենաներն այդպես էլ չի ստացել։ 2019–ի ապրիլին նա ոստիկանություն է դիմել։Անցած չորեքշաբթի` օգոստոսի 21–ին, իրավապահ մարմինները Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Պուշկին քաղաքում ձերբակալել են ավտոսերվիսի 53–ամյա գլխավոր տնօրենին։
Մեղքը հաստատող բազում փաստերի պատճառով տղամարդը միանգամից ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Առանձնահատուկ խոշոր չափի վնաս պատճառելու մասին գործի քննությունը շարունակվում է։