Օգոստոսի 20-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ: Հաղորդումը տարածքային կարգով ոստիկանության Թումանյանի բաժին փոխանցվեց:Նոյեբերյանի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզեցին, որ օգոստոսի 19-ի երեկոյան, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Շնող գյուղի հանդամասում տուժողին գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին:Օգոստոսի 20-ի առավոտյան կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին: Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց: Բժիշկներին չէր հաջողվել փրկել 48-ամյա տղամարդուն` վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե դեպքը որտեղ, ինչպես է եղել: Հանագմանքները պարզվում են:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:Նախաքննությունը շարունակվում է:
Գլխավոր Հասարակություն Շնող գյուղի 35-ամյա բնակիչը գերանդիով հարվածել է համագյուղացուն. վերջինս մահացել է (տեսանյութ)