Վերջին օրերին հանրությունն ակտիվորեն քննարկում է այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ առաջիկայում սպասվում է Պուտինի հանդիպումը կալանավորված Ռ․ Քոչարյանի հետ։ Հանդիպումը սպասվում է հոկտեմբերի սկզբին, երբ Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Ասում են՝ այդ օրերին Հայաստան է ժամանելու նաև Վլադիմիր Պուտինը, ով, համաձայն շրջանառվող լուրերի, կհանդիպի կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ: Ասում են նաև, որ այս տեղեկատվությունն ակտիվացրել է մերձքոչարյանականներին ու հանրապետականներին, մտահոգել՝ ներկայիս իշխանություններին:
Աղբյուրը mamul.am