Տարեցների վիճաբանություն Նոր Գեղիում. նրանցից մեկը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մյուսին

62-ամյա մի տղամարդը մարմնի տարբեր մասերին բազմաթիվ վնասվածքներ է ունեցել:

Երեկ՝ օգոստոսի 11-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 62-ամյա մի տղամարդ։

Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին ու կրծքավանդակին, բազմաթիվ վնասվածքներ են եղել։

Պարզվել է, որ տղամարդն այդ օրն է ընկել հարևանի հետ վեճից հետո։

Sputnik Արմենիայիտեղեկություններով՝ վեճը սկսվել է մի անհեթեթ պատճառով և ավարտվել վրաերթով։ 71-ամյա տղամարդը նստել է իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ու քշել հարևանի վրա՝ նրան վրաերթի ենթարկելով։ Հարևաններն անմիջապես հավաքվել են ու տուժածին հասցրել հիվանդանոց։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։