Օսիպյանը բարկացած է. չի բացառվում, որ ՃՈ որոշ ղեկավարներ հրաժեշտ տան պաշտոններին

Նախնական տեղեկություններով` այսօր նիստերի դահլիճում Վ. Օսիպյանի գլխավորությամբ տեղի է ունենալու հատուկ նիստ:

 ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բարկացած է ճանապարհային ոստիկանության վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում հավաքվել են ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը, ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների և դասակների հրամանատարները:

Նշվում է, որ պատճառը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի բարկությունն է։ Նախնական տեղեկություններով` այսօր նիստերի դահլիճում Վ. Օսիպյանի գլխավորությամբ տեղի է ունենալու հատուկ նիստ: Չի բացառվում, որ ճանապարհային ոստիկանության որոշ ղեկավարներ հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին, որոշներն էլ Վ. Օսիպյանի կողմից խիստ նախազգուշացման ենթարկվեն: