Ինչի՞ն է ուշադրություն դարձնում հյուպատոսական պաշտոնյան այցելության (B1/B2) մուտքի արտոնագրի հարցազրույցի ժամանակ:

Ներգաղթի ու քաղաքացիության մասին ԱՄՆ օրենքի 214 հոդվածի (բ) կետի համաձայն հյուպատոսական պաշտոնյան այցելության կամ զբոսաշրջության համար մուտքի արտոնագրի դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի համարում է պոտենցիալ ներգաղթող: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դիմող պարտավոր է անձամբ հիմնավոր կերպով ի ցույց դնել, որ մտադիր է իր մուտքի արտոնագիրն օգտագործել բացառապես նշված նպատակի համար: Հյուպատոսական պաշտոնյան, նախ և առաջ, դիտարկելու է Ձեր այցի նպատակը և Ձեր՝ հայրենի երկրի հետ ունեցած կապերը:

214(բ) հոդվածից բխող մերժումների հետ կապված մանրամասների համար տես՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/visa-denials.html.

Ի՞նչ են իրենցից ներկայացնում կապերը:

Կապերը դրանք կյանքի այն ասպեկտներն են, որոնցով Դուք շաղկապված եք Ձեր հայրենի երկրին: Դրանք, ի թիվս այլոց, ներառում են ընտանեկան, հասարակական, մասնագիտական և ֆինանսական կապերը, ինչպես նաև նախկին ուղևորությունների հետ կապված օրինաչափությունները: Յուրաքանչյուր անձի համար հանգամանքները տարբերվում են, ուստի ամուր կապերի վերաբերյալ մեկ եզակի սահմանում չկա:

Ինչո՞ւ հյուպատոսական պաշտոնյան որոշումն ընդունելիս նույնիսկ փաստաթղթերս չնայեց:

Եթե կարծում եք, որ ձեռքի տակ ունեք Ձեր կապերը հիմնավորելու կամ այցի նպատակը ներկայացնելու տեսանկյունից կարևոր փաստաթղթեր (օրինակ՝ բանկային փաստաթղթեր կամ համաժողովի մասնակցության գրանցում), ապա դրանք պետք է հարցազրույցի ներկայանալիս Ձեզ մոտ լինեն: Հյուպատոսական պաշտոնյաներն, այնուամենայնիվ, իրենց պատրաստվածությունից ելնելով, որոշումներ ընդունելիս մեծապես հիմնվում են հարցազրույցի ժամանակ Ձեր տված պատասխանների վրա, ինչպես նաև դիմումում ներկայացված տեղեկությունների վրա: Խորհուրդ ենք տալիս հարցազրույցի ժամանակ առավել կենտրոնանալ հյուպատոսական պաշտոնյայի կողմից  Ձեզ ուղղված հարցերին հստակ ու անկեղծ պատասխաններ տալու վրա և ոչ թե ձգտել ներկայացնել հնարավորինս շատ փաստաթղթեր:

Ես արդեն ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմս եմ ձեռք բերել, դա երաշխավորո՞ւմ է իմ արտոնագրիստացումը:

Դիմողներին խորհուրդ ենք տալիս ինքնաթիռի տոմսեր մինչև մուտքի արտոնագրի հարցազրույցը չգնել: Ինքնաթիռի տոմսի առկայությունը շատ դեպքերում հյուպատոսական պաշտոնյայի որոշման վրա ազդեցություն գրեթե չի ունենում:

ԱՄՆում բնակվող իմ ազգականը խոստացել է հոգալ իմ ճանապարհածախսըՊե՞տք է արդյոքհրավեր ներկայացնեմ:

Դիմողներն հաճախ մեծ կարևորություն են տալիս ազգականների կամ ընկերների հրավերներին կամ աջակցության մասին գրություններին: Անշուշտ, Դուք կարող եք ներկայացնել հրավեր, սակայն իմացեք, որ դրանք հյուպատոսական պաշտոնյայի որոշման վրա լուրջ ազդեցություն չեն ունենում: Հասկանալի է, որ ճանապարհածախսի, գիշերակացի և/կամ սննդի ծախսերը կարող են հոգալ ընկերները կամ ազգականները, սակայն դա դեռ բավարար չէ ցույց տալու, որ դիմողն ունի ամուր կապեր իր հայրենի երկրի հետ և վերադառնալու է իր հայրենի երկիր: Նույնիսկ եթե ճանապարհորդության հետ կապված բոլոր ծախսերն հոգում է մեկ այլ անձ, դիմողն, այնուհանդերձ, պետք է փաստարկի, որ կան այնպիսի ազդեցիկ գործոններ, որոնք իրեն ետ կբերեն հայրենի երկիր ԱՄՆ-ում կարճ ժամանակ մնալուց հետո:

Ավելի լավ չի՞ լինիեթեչնշեմԱՄՆում մոտ ազգականներ ունենալուներգաղթային արտոնագրիընթացքի մեջ գտնվող միջնորդագիր ունենալու կամ էլ նախկին մերժումների մասինԻ՞նչ հետևանքներկլինեն տեղեկությունները թաքցնելուսխալ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելուդեպքում:

Հյուպատոսական պաշտոնյայի հետ պետք է միշտ ազնիվ լինեք ու Ձեր իմացության սահմաններում պատասխանեք բոլոր հարցերին: Մենք հասկանում ենք, որ շատերն ազգականներ ունեն ԱՄՆ-ում, սակայն ԱՄՆ են մեկնում կարճաժամկետ այցով, հասկանում ենք, որ մարդիկ ներգաղթային արտոնագրի միջնորդագիր են ներկայացրել, սակայն առայժմ դեռ չեն պատրաստվում ներգաղթել ԱՄՆ: ԱՄՆ-ում ազգական ունենալը կամ ներգաղթային արտոնագրի միջնորդագրի առկայությունը դեռ չեն նշանակում, որ տվյալ անձը մուտքի արտոնագիր չի կարող ստանալ: Այս փաստերը չնշելը, որոնց մասին հյուպատոսական պաշտոնյան ամենայն հավանականությամբ արդեն տեղյակ է, կարող է անշրջելի վնաս հասցնել դիմողի խոսքերի արժանահավատության մասով և հանգեցնել մերժման: Երբ հյուպատոսական պաշտոնյան բացահայտում է փաստերը քողարկելու կամ դրանք սխալ ներկայացնելու փորձեր, ապա արտոնագրի տրամադրումը մերժվում է, իսկ դիմողը կարող է ընդմիշտ զրկվել ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու հնարավորությունից:

Եթե ես նախկինում մերժում եմ ստացել հոդված 214(բհիման վրաարդյոք դա զրկու՞մ է ինձարտոնագիր ստանալու հնարավորությունից:

Հոդված 214(b)-ի վրա հիմնված մերժումը մշտական չէ. այդ հոդվածով մերժում ստանալուց հետո Դուք կարող եք ցանկացած պահի նոր դիմում ներկայացնել: Հյուպատոսական պաշտոնյան նախկին մերժումը հաշվի կառնի, սակայն Ձեզ հնարավորություն կտրվի բացատրել, թե ինչու եք կարծում, որ այժմ իրավասու եք արտոնագիր ստանալ:

Ինչպե՞ս կարող եմ որոշումը բողոքարկել:

Ոչ ներգաղթային  արտոնագրի ստացման մասին որոշումները բողոքարկման ենթակա չեն: Հիշեք, որ եթե մերժվել եք 214(բ) հոդվածի հիման վրա, ապա ցանկացած պահի դուք կարող եք վերստին դիմում ներկայացնել: Պարզապես խորհուրդ ենք տալիս նորից դիմել միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ նախորդ մերժումը ստանալուց հետո իրավիճակը փոխվել է, կամ էլ ունեք լրացուցիչ տեղեկություններ, որոնք կօգնեն փարատել ներգաղթելու մտադրություն ունենալու կանխավարկածը: Հնարավորության  դեպքում Դուք հարցազրույց կանցնեք այլ հյուպատոսական պաշտոնյայի մոտ, որպեսզի ապահովվի արդարացիությունը:

Նախորդ այցի ժամանակ արտոնագրի ժամկետից երկար եմ մնացելսակայն ապագայում օրենքը չեմպատրաստվում խախտել:

Արտոնագրի ժամկետից երկար մնալու պատճառով ԱՄՆ-ից մեկնելուց հետո հնարավոր է, որ որոշակի ժամանակ իրավասու չլինեք ստանալ տուրիստական արտոնագիր: Այնուամենայնիվ, կախված այն ժամանակահատվածի տևողությունից, որ դուք մնացել եք ապօրինի՝ հնարավոր է, որ իրավասու չլինելու հարց ընդհանրապես չծագի: Անհրաժեշտ է, որպեսզի հյուպատոսական պաշտոնյային հստակ ու անկեղծ բացատրեք իրավիճակը: Մանրամասների համար տես՝ այստեղ և իջիր մինչև “INA Section 212(a)(9)(B)(i) — Unlawful Presence in the United States” կետը, որտեղ Ներգաղթի ու քաղաքացիության մասին օրենքի ԱՄՆ տարածքում անօրինական ներկայության մասին հոդվածն է:

Հյուպատոսական պաշտոնյան ասացոր իմ գործով վարույթ է ընթանումԻմ արտոնագիրը ե՞րբպատրաստ կլինի:

Վարույթի ավարտի վերաբերյալ հստակ ժամկետներ նախանշել չենք կարող, բայց դա կարող է մի քանի ամիս տևել: Եթե վարույթի ընթացքում Ձեզնից լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր են պահանջվում, խնդրում ենք արձագանքել արագ և ամբողջական, որպեսզի վարույթը շարունակվի: Վարույթի մասին լրացուցիչ տեղեկությունների ու Ձեր գործի կարգավիճակը ստուգելու համար այցելեք այստեղ:

Կարգավիճակը պարզելու համար անհրաժեշտ է գործի համարը, որը ոչ ներգաղթային արտոնագրի դիմողների համար սկսվում է “AA…”-ով և գտնվում է “Online Nonimmigrant Visa Application (DS-160)” դիմումի ներկայացումը հաստատող թերթիկի գծիկավոր կոդի ներքևի մասում: Դիմումի հաստատման թերթիկը դուք տպել և Ձեզ հետ բերել էիք հարցազրույցի: Երբ վերը նշված հղման էջ անցնեք ու այնտեղ գտնեք ձեր գործի համարը, ապա խնդրում ենք անձնագիրը վերստին ուղարկել դեսպանատուն, որպեսզի ձեր գործին հետագա ընթացք տրվի:

Եթե իմ գործով լրացուցիչ վարույթ չի նշանակվումկարո՞ղ եմ արդյոք հարցազրույցից անմիջապեսհետո ստանալ իմ արտոնագիրը:

Մեզ մոտ մուտքի արտոնագրի դիմումը բավարարելուց հետո արտոնագրի տրամադրման ՆՈՒՅՆ ՕՐԸԿԱՄ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ սկզբունք չի գործում:

Ձեր անձնագիրը կարող եք ստանալ ք.Երևան, Ամիրյան 27 հասցեում գտնվող UMAKS-ի գրասենյակից երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-18:00, բացառությամբ տոնական օրերի: Հարցազրույցի ընթացքում դիմումը բավարարելու դեպքում, այն պատրաստ կլինի մոտավորապես 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դուք կտեղեկացվեք այդ մասին էլեկտրոնային նամակով:

Դուք ինքներդ էլ կարող եք պարզել Ձեր մուտքի արտոնագրի կարգավիճակը.

http://usvisa-info.com կայքում ցանկից ընտրեք այն երկիրը, որտեղ դիմել եք ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար, մուտք գործեք Ձեր հաշիվը՝ օգտագործելով հարցազրույցի օր նշանակելու համար տրամադրած Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը: Դիմումատուի էջում (Applicant’s summary) կգտնեք Ձեր արտոնագրի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://ais.usvisa-info.com/en-AM/niv/information/courier  էջը: