Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխեցին բանտ. 24News

Այսօր՝ հունիսի 3-ին, երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։ Հայտնում է 24News-ը՝ հրապարակելով դուրս գրման կադրերը։

Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը լրատվամիջոցին ասել է, որ Մանվել Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոց, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։