Արամ Սիմոնյանը հայտնել է, թե ինչու է հրաժարվում բուհի ռեկտորից պաշտոնից

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում։

Նա իր այս քայլը նախ պայմանավորեց այն հանգամանքով, որ եթե հրաժարական չտա, ապա կտապալվեն ԵՊՀ հարյուրամյակի միջոցառումները, որը, նրա խոսքով, լուրջ խնդիր է պետության համար։

Նշենք, որ ռեկտորի հրաժարականը պետք է հաստատի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը։

Ավելի վաղ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Արամ Սիմոնյանը ասոցացվում է ԵՊՀ–ում առկա բացասական երևույթների հետ և ավելացրել, որ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում։ Սիմոնյանը պատասխանել էր, որ չի ընդունում իր հասցեին հնչած մեղադրանքներն ու չի պատրաստվում ինքնակամ հրաժարվել ռեկտորի պաշտոնից։

Այս տարի ԵՊՀ-ն նշում է համալսարանի հիմնադրման 100 և Ուսանողական խորհրդի՝ 25-ամյակները:

armeniasputnik.am