«Երկու պարզ հարցադրումներ, որոնք բացակայում են ողջ համացանցում և լրատվականներում»

Արթուրը Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երկու պարզ հարցադրումներ, որոնք բացակայում են ողջ համացանցում և լրատվականներում։

Ա) Մի կողմից Ն․ Փաշինյանն ասում է, թե ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ, և Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախցիների շահերը։ Սրանով նա տարանջատում է Արցախը Հայաստանից, որն ըստ իս սխալ է։ Մյուս կողմից, Ն․ Փաշինյանը նախապես քաջատեղյակ էր, որ Արցախի երկու նախագահները դիմելու են Ռ․ Քոչարյանի գործով և ներկայանալու են դատարան միջնորդելու (ցուցադրական բեմադրություն՝ դատավորի պահանջով), սակայն Փաշինյանը նախօրոք չհայտարարեց, որ “Արցախի քաղաքացիները” – նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն իրավունք չունեն խառնվելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և արդարադատությանը․ ինչո՞ւ։ Միթե՞ կրկնակի ստանդարտները տեղավորվում են ժողովրդավարության բանաձևում։

Բ) Ո՞վ էր Ռ․ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով գործ հարուցողը և ընթացք տվողը։ Անշուշտ Ն․ Փաշինյանը։ 
Եվ ուրեմն, ո՞ր դեպքում էր ՀՆԱՐԱՎՈՐ ամիսներ հետո, անսպասելի, Ռ․ Քոչարյանի ազատ արձակումը։

ՀՆԱՐԱՎՈՐ պատասխանը մեկն է՝
– Տեղի է ունեցել անդրկուլիսյան ԳՈՐԾԱՐՔ, որի շնորհիվ Քոչարյանին ամիսներ շարունակ բանտում պահելուց հետո ազատ արձակեցին (գուցե Քոչարյանի ու Փաշինյանի միջև, գուցե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև)։

Եվ ահա գլխավոր հարցը՝ ինչո՞ւ էր պետք Ն․ Փաշինյանի ՇՈՈՒՆ՝ ժողովրդին կոչ անել դատարանների մուտքերը փակել, երբ ինքը ներկայացնում է ողջ գործադիր իշխանությունը, երբ օրենսդիր իշխանությունն էլ՝ Ազգային Ժողովի մեծամասնությունն իր կուսակցության ներկայացուցիչներն են, և “անցումային արդարադատության” մասին ծրագիրը վաղուց հայտարարված էր որպես ԱԺ-ի քննարկման խնդիր։

Տրամաբանական ՊԱՏԱՍԽԱՆԸ ենթադրում է միայն մեկ տարբերակ՝

– Անդրկուլիսյան ԳՈՐԾԱՐՔԻ շնորհիվ Ռ․ Քոչարյանի ազատումը ԼՈՒՐՋ վնասարար ազդեցություն կարող էր թողնել ժողովրդի մեջ Ն․ Փաշինյանի “հեղափոխական” վարկանիշի վրա։ Եվ ուրեմն, անհրաժեշտ էր ժողովրդին նորից խաբել, թե ՀԱԿԱհեղափոխությունը գլուխ է բարձրացրել ու Ն․ Փաշինյանը ժողովրդական սատարման կարիքն ունի։ 
Ահա սա է Փաշինյանի կողմից “դատարանների մուտքերը փակելու” ՇՈՈՒԻ միակ տրանաբանական պատճառը։

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է