84.000 մարդու համար բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ դառնալով 25.5000 դրամ

«Փոխություններ են կատարվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, ինչի արդյունքում 21.000 շահառուների համար բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ դառնալով 25.5000 դրամ: Խոսքը 84.000 մարդու մասին է»,- պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Մի մասինը վճարվել է, իսկ մյուսների դեպքում հետաձգումը, վճարումների ուշացումը պայմանավորված է եղել  օրենքի փոփոխությամբ: Այս ամիս վճարելու դեպքում վերահաշվարկ կարվի և 2019թվականի հունվարի մեկից հետո առկա պակաս մասը կվճարվի»,- հավելեց նախարարը:

Բարձրացվել են նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը, ինչի արդյունքում 63.000 շահառուների 2019թ. հունվարի մեկից վճարվում է 25.500 դրամ նպաստ:

Սահմանվել է «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը», ըստ որի՝ ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից կտրամադրվի նաև ֆինանսական աջակցություն՝ մինչև 150.000 դրամի սահմաններում:

Փոփոխություններ են կատարվել «Մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում», որի արդյունքում թրաֆիկինգի զոհ երեխաներին պետության կողմից կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն՝ 250.000 դրամի սահմաններում:

Ընդունվել է «Բռնադատվածների վարկային պարտավորությունները որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին» կառավարության որոշումը, ըստ որի՝ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին կներվի արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամի վարկերը: