Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Լիլի Մորտոյի կրծքերի ու բարեմասնությունների շուրջ հաղորդման դեպքում անելիք չունի

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մի գաղտնիք բացեց՝ խոսելով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մասին:

«Մոտ մեկ ամիս առաջ մի հաղորդում՝ առանց հանրայնացնելու, փոխհամաձայնության գալով, հանեցինք եթերից և այն չհեռարձակվեց, որ իսկապես կարող էր պարունակել անճաշակություն և հետևանքներ ունենալ: Այսինքն՝ խնդիրն այն չի, որ բացահայտես և ինքնահաստատվես՝ ինչ-որ պատիժ կիրառելով, մենք նաև որոշ պրոֆիլկատիկ աշխատանքներ ենք տանում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ դժգոհ լինելն այլ բան է, օրենսդրական կարգավորում տալը՝ այլ.

«Շատ ցածր որակի լինելով, ցածր խավի ներկայացուցիչներին ի ցույց դնելով բոլորին, մեր իրավաբական վարչությունն աշխատում է, բայց բացահայտ օրենքի խախտումներ չեն լինում»:

Հարցին՝ եթերի բովանդակային բարելավում ե՞րբ է լինելու, օրինակ՝ Լիլի Մորտոյի կրծքերի ու բարեմասնությունների շուրջ հաղորդում է հեռարձակվում, Տ.Հակոբյանը արձագանքեց.

«Ո՞վ ա Լիլի Մորտոն»:

Նա նշեց, որ հանձնաժողովը նման դեպքերում անելիք չունի: