Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է. Ալեն Սիմոնյանը՝ մարիխուանայի օրը նշելու մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանում Մարիխուանայի միջազգային օր նշելուն: «Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է»,-նշեց նա Հիշեցնենք, որ շաբաթ՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ. «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», ««Իրազեկվիր նախքան քննադատելը»: Ակցիայի մասնակիցները նշել են, որ մարիխուանան որպես թմրանյութ ներկայացնելով խրախուսում են, որ մարդիկ սեւ շուկայից թույն գնեն:

Ամբողջական հոդվածը՝ https://www.armdaily.am/news/21203.html?lang=hy