ArenaNews.am կայքը, շարունակելով իր հեղինակային շարքն, այս անգամ ներկայացնում է, թե ինչ մակնիշի մեքենա է վարում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պաշտոնը դադարեցնելու ժամանակ՝ 2018 թվականին, Մարգարյանը հայտարարգրել է MERCEDES-BENZ S 450 մակնիշի մեքենա:
Բացի այդ, նախկին քաղաքապետը հայտարարագրել է 2 բնակարան բազմահարկ շենքում, 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, 2 այլ շինություն, 2 ավտոտնակ:
2018-ին Տարոն Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 200 մլն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո: Աշխատավարձը կազմել է մոտ 3 մլն դրամ:
Այլ տվյալներ՝ արժեթղթեր, թանկարժեք գնումներ և այլն հայտարարագրում չկան: