Սարսափահար հրաժարվում եմ. Լենա Նազարյանը պատասխանել է Գևորգ Պետրոսյանի բանավեճի հրավերին

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով: Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն… Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը քայլել է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ… Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ առավելություն՝ հեգնում է կարդացողներին…»:

Հաղորդավարներից մեկն էլ իր էջում, արձագանքելով Գեւորգ Պետրոսյանի գրառմանը, հայտնել էր, որ պատրաստ է կազմակերպել բանավեճը, ինչին ի պատասխան Լենա Նազարյանը գրել էր՝ «Սարսափահար հրաժարվում եմ»: