ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր էջում ֆրանսերեն գրառում է կատարել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի վերաբերյալ։
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այս պատկերին նայելիս: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկել Փարիզի Աստվածամոր տաճարում, փլվել է տաճարի աշտարակը: