«Կառավարության ֆեյսբուքյան էջը նայում ես, կարծես փիառ գրասենյակի էջ լինի»

Կառավարության ֆեյսբուքյան էջը նայում ես, կարծես փիառ գրասենյակի էջ լինի, կամ բիզնեսներ են գովազդում (դե իբր ազգին արարել են մոտիվացնում 🤦🏻‍♂️) կամ էլ Նիկոլի ելույթներն ու այցերը:

Բա լավ, կառավարության գործառույթների մասին հաշվետվողականություն ո՞նց ենք ունենալու: Հայաստան ասածը հիմա պետություն ա, թե` ՍՊԸ:

հ.գ.

Էն Հայաստանի զարգացման հիմնադրամը դրա համար էլ փակում են էլի: Հենա բիզնես փիառ անող մի ահագին գրասենյակ կա, անունը Կառավարության աշխատակազմ (Վարչապետի աշխատակազմ գումարած փոխվարչապետերինը):

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի գրառումներից: