Աշխատանքից ազատված մաքսակետի տեսուչին աշխատանք են առաջարկում

Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռեֆորմիստների կուսակցությունը անընդունելի է համարում «Նորագավիթ» մաքսակետում ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանի իրավունքների ոտնահարումը, ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և կամայականորեն աշխատանքից զրկելը: Կուսակցության ղեկավարությունը Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում: Մեր կուսակցության անդամների կողմից վճարվող անդամավճարներով մենք կկարողանանք վճարել Հայկ Մարտիրոսյանի ամսական աշխատավարձը: Հայկ Մարտիրոսյանը կարող է կապ հաստատել կուսակցության ղեկավար մարմնի հետ Facebook սոցիալական ցանցի միջոցով կամ այցելել կուսակցության գրասենյակ՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ»: