Տուբերկուլյոզով հիվանդ կենդանիների սպանդ կազմակերպեցին եւ վարչապետին ու մնացածին հրավիրեցին այդ տարածք. ինչպես հասկանանք

Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին շրջանում շատ արագ տեմպերով կարողացել են կանխել այգում տարածվող տուբերկուլյոզ հիվանդությունը: «Լամաների սպանդը, որն այդքան մեծ աղմուկ է բարձրացրել, պարտադիր պրոֆիլակտիկ միջոց է: Մենք տուբերկուլյոզի երեք հաստատված դեպք ունեինք, սա բավականին վտանգավոր տեղ է, որովհետեւ մարդիկ էին գալիս, եւ այլ ճար չուենեինք, քան վերացնել այդ կենդանիներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց անասնաբույժը:

Կենդանասերների մոտ զայրույթի պատճառ է դարձել լամաների սպանդը, նրանք վստահեցնում են՝ հիվանդացել է մեկ լամա, սակայն կենդանաբանական այգում վերացրել են բոլորին:

«Լամաներն առանձին հատվածում էին, հիվանդ կենդանու հետ կոնտակտ էին ունեցել, իսկ տուբերկոլյուզը տարածվում է անմիջական շփումով, օդակադիլային շփումով հազվադեպ է տարածվում: Բոլոր անկված կենդանիները անխտիր ստուգվել են, որպեսզի բացառենք այդ տարածքում տուբերկուլյոզի առկայությունը»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:

Կենդանասեր Նարեկ Մարկոսյանը վստահեցնում է, որ լամաներին վերացրեցին, իբր թե տուբերկուլյոզ չտարածվի, եթե իրենց ասածը ճիշտ է, ապա ինչո՞ւ նույն տարածքում միանգամից բերեցին եւ այլ կենդանիներ լցրեցին եւ նույն վարչապետին ու մնացած ժողովրդին հրավիրեցին այդ տարածք: Տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, իրենց այս քայլն ինչպե՞ս հասկանանք. դիտավորյալ մտադրված էր, թե պարզապես անփութության հետեւանք»,- ասաց Նարեկ Մարկոսյանը: Վերջինիս համոզմամբ, եթե տնօրենը լինի գիտակ մարդ եւ տիրապետի, ապա աշխատողներն ուզած թե չուզած կաշխատեն նորմալ ձեւով:

Ցուցարարաները վստահեցնում են, որ Ռուբեն Խաչատրյանը դիտավորյալ տարաձայնություների մեջ է մտցրել աշխատողներն, չիմացության պատճառով վիճաբանել նրանց հետ: «Նախորդ իշխանության ժամանակ ՀՀԿ-ական էր, ցույցերին մասնակել թույլ չէր տալիս, հիմա նա երեւի «Իմ քայլը» դաշինքից է, սատարում է: Քաղաքապետարանից պետք է 11 հոգանոց խումբ ձեւավորեին, որ գային  հսկողություն սահմանեին, ժողովներ անեին, ո՞ւր է այդ խումբը»,-ասաց ցուցարարներից Նարեկ Մարկոսյանը: