ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը Հայաստանից մեկնել է բուժման նպատակով:
«Պաշտոնապես հայտնում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով ներկայումս գտնվում է Եվրոպայում:
Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից այսօր լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա այդ մասին զրուցել եմ վերջինիս հետ, ով տեղեկացրել է, որ չի ցանկացել հանրայնացնել այն հանգամանքը, որ հայրն ունի առողջական խնդիրներ», -տարածած պարզաբանման մեջ նշել է փաստաբանը:
Նկատենք, որ այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը ասել էր, որ հայրը մեկնել է Եվրոպա հանգստանալու, և ինքն ամեն օր հոր հետ շփման մեջ է:
Աղբյուրը՝ aysor.am