Պարո՛ն վարչապետ, չարիքը Ձեզ պատվի չառնող մաքսային ծառայողը չի. Ազատեք բոլոր այն ղեկավարներին, որոնք ձեր աչքերի համար բեմադրել էին այսօրվա մթնոլորտը. Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարո՛ն վարչապետ, չարիքը Ձեզ պատվի չառնող մաքսային ծառայողը չի։

Չարիքն այն պաշտոնյան է ով Ձեր գալու կապակցությամբ հրահանգել էր փակել Նորագավիթի տերմինալի թեթև մարդատար ավտոմոբիլների համար նախատեսված մուտքը, որ մարդիկ չգան, «իդեալական աշխատող մաքսայինի» աշխատանքը չխանգարեն։

Ազատեք բոլոր այն ղեկավարներին, որոնք ձեր աչքերի համար բեմադրել էին այսօրվա մթնոլորտը։»