Սա խայտառակ կեղտոտ տարածք է, բոլորը հեռացվեն աշխատանքից․ Նիկոլ Փաշինյանը՝ Նորագավիթի ավտոմաքսատանը

«Սա խայտառակ կեղտոտ տարածք է, խայտառակ կեղտոտ տարածք»․ Նորագավիթի ավտոմաքսատուն կատարած այցի ժամանակ բարկացած այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ մտավ մաքսատան տարածք։ Նա նույնիսկ ձեռքով վերցրեց պատի մրոտ սարդոստայնը՝ այդ վիճակը ցույց տալով մաքսատան աշխատակիցներին․

«Եւ սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, սա անթույլատրելի է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, եւ երբ մտավ մի աշխատասենյակ, որտեղ եւս վատ վիճակ էր, բարկացած ասաց, որ ովքեր այդ աշխատասենյակում աշխատում են՝ դիմում գրեն ու դուրս գան աշխատանքից․

«Դիմում կգրեք, դո՛ւրս կգաք, էս դրոշը, որ էստեղ դրված ա, էս սենյակում ով աշխատում է՝ չմտնի աշխատանքի, ու անձամբ կզեկուցեք ինձ։ Լսեցի՞ք»,-ասաց վարչապետը՝ հավելելով․

«Ով էս սենյակում աշխատել ա էդ դրոշի պայմաններում, ոչ մեկը չաշխատի։ Բոլորը հեռացվեն աշխատանքից։ Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում․․․լավ ա չէին պպզել էնտեղ»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փորձեց բացատրել՝ վիճակն ինոչւ է այդպիսին՝ մեկնաբանելով, որ տարածքը վարձակալությամբ է, եւ ՊԵԿ-ին չի պատկանում, սակայն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա կապ չունի․

«Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասում ենք ոչինչ, որ խոզանոց ա՞, մերը չի, չենք մաքրո՞ւմ էդ տունը, այդ պայմաններո՞ւմ պետք է ապրենք, չենք մաքրո՞ւմ: Այստեղ նայելու բան չկա, մի ամսից կգանք կնայենք»,- վրդովված ասաց Փաշինյանը: