Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն:

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում ԱԺ խմբակցություններին հնարավորություն և հարթակ չտալ նրանց, քանի որ այդ ճանապարհը կտանի պետության և ազգային արժեքների կործանման:

Ակցիային ներկա է նաև տեր Ղազար քահանա Պետրոսյանը, ով պահանջեց ոստիկաններից մուտք գործել Ազգային ժողովի շենք և այնտեղ հնչեցնել Տերունական աղոթքը։ Տեր Ղազարը նշեց, որ ժողովրդի համար ամոթալի է, որ Հայաստանի գլխավոր ամբիոնից նման ելույթ հնչեց։ Այնուհետև նա ակցիայի կազմակերպիչների հետ մտավ ԱԺ ընդունարան։