Դուխով Հայաստան բաց հասարակություն ֆեյսբուքյան էջի հեղինակը բացահայտվել եւ ձերբակալվել է. Վանեցյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն կատարվել է: Այսօր ձերբակալվել է մի անձ, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում: Դա ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է, որը կարծում եմ բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն: Այդ էջի տակ տաքնված անձը բացահայտվել, ձերբակալվել եւ հարցաքննվել է, հարուցվել է քրեական գործ: Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Քրեական գործը հարուցվել է ռասսայական, կրոնական, եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մնացած մանրամասները կտրամադրի ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»,- հավելեց Վանեցյանը: