ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իզուր են մեր քաղաքական հնաբնակները ամեն անգամ անթաքույց ջղաձգվում՝ Նոր Հայաստան բառակապակցությունը լսելիս։ Թուլացեք, պարոնայք, ընդունեք, որ քաղաքական սերնդափոխությունը տեղի է ունեցել, ըստ որում՝ ոչ ձեր ճաշակով։ Սա այլևս գեներալ Մանվելի Հայաստանը չէ։ Սա Ռոբերտ Աբաջյանի Հայաստանն է։ Ինչպես կասեր արդեն դասականը՝ հանգիստ նստեք տեղերդ»: