Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, մեկին էլ հայտնաբերել են մահացած. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի Շահումյան փողոցի 22 տուն, որտեղից, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազի հետևանքով թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել , որ 1 հոգի էլ, ով մոտ 50 տարեկան կին է, մահացած է։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: