«Ժողովուրդ»․ ՀՀ-ից առանց լիցենզիայի արտահանվել է 350 տոննա խեցգետին

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սևանա լճում խեցգետնի քանակի կտրուկ նվազման թեմային: Այս առումով սոսկալի պատկեր է բացահայտել ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում:

Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում առանց արտահանման լիցենզիայի Հայաստանից արտահանվել է 350 տոննա խեցգետին, բայց միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սևանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա:

Այսինքն՝ արտահանվել է ավելի շատ խեցգետին, քան թույլատրված էր որսալ: Իսկ Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամբարից կատարվել է թույլատրելի որսաչափից շուրջ 54 տոննայով ավելի խեցգետնի որս: Սրանք փաստեր են, որոնք պետք է ուշադրության արժանանան նաև իրավապահների կողմից` համապատասխան քրեական գործերի տեսքով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: