«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի այցելած քաղաքացուհու ներքնազգեստի մեջ 26.9 գրամանոց կասկածելի զանգվածով փաթեթ է հայտնաբերվել

Ապրիլի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ղ.-ին, որի ներքնազգեստի միջից հայտնաբերել են կանաչ գույնի, բուսական կասկածելի զանգվածով պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 26.9գր քաշով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: