Վիճաբանություն և ծեծկռտուք Ճամբարակի «Շանթ» ռեստորանում. ոստիկանություն է հրավիրվել նաև Ճամբարակ համայնքի ղեկավարը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 36-ամյա Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչներ, 43-ամյա Տիգրան Այունցը և 38-ամյա Հայկ Բրուտյանը:

Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 23-ին Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև: Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, որը փորձել է կռիվ անողներին հանգստացնել և բաժանել, ինչի ժամանակ Վ. Ադամյանը արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:

Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Ադամյանը, Տ. Այունցն ու Հ. Բրուտյանը բաց են թողնվել:

Կայքը գրել է, որ Վ. Ադամյանը Ճամբարակ համայնքի ղեկավարն է