Արմավիրի մարզում 16-ամյա երեխան գողացել է պապի Mitsubishi-ն և վթարի ենթարկվել՝ հայտնվելով ջրատարի մեջ. կա վիրավոր. Shamshyan.com

Մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ, 16-ամյա Գ. Ա.-ն Նալբանդյան գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 DR 267 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանել է Գ. Ա.-ի պապիկին, ով նրանից թաքուն տանից վերցրել է բանալիները ու սկսել ավտոմեքենան վարել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: