«Փաստ». Ստիպված են եղել անցնել պլան Բ-ին. Արամ Սիմոնյանին ռեկտորի պաշտոնից կհեռացնեն քաղաքական որոշմամբ

«Ապրիլի կեսերին տեղի կունենա ԵՊՀ հո­գաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Արամ Սիմոնյանը կհեռացվի ռեկտո­րի պաշտոնից: Թե´ կառավարության վեր­ջին նիստի ժամանակ, թե´ ԱԺ-ում վարչապետը բացահայտ հայտարարեց, որ «նման ռեկտորները» նոր Հայաստանում այլևս անելիք չունեն:

«Փաստ» թերթի տեղեկու­թյուններով՝ առկա են բավական բարդ ու խորքային խնդիրներ, այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն ստիպված է եղել անձամբ «խառնվել գործին»: Ի սկզբանե Փաշինյանին վստահեցրել են, որ ռեկտորի հարցը կլուծվի իրավական դաշտում՝ հարուցված քրեական գործ, վերահսկիչ մարմնի ստու­գումներ և այլն, սակայն վարչապետին օրերս զեկուցել են, որ իրականում նման հիմքեր ուղղակի չկան, «ամբողջը ջուր է», գումարած՝ հոգաբարձուների խորհուրդը նույնիսկ օրակարգ չի կարողանում հաս­տատել, ուստի իրավական կարգավորում­ներով նրանից ազատվել չի լինի:

Ըստ այդմ, ստիպված են եղել անցնել պլան Բ-ին՝ քա­ղաքական որոշմամբ հեռացնել ռեկտորին: Այդ նպատակով, ըստ մեզ հասած տեղեկու­թյունների, այս օրերին անհատապես ակ­տիվորեն «աշխատում» են հոգաբարձունե­րի խորհրդի անդամների հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: