250 գիտնականների կողմից հաստատվել է, որ Apple անլար ականջակալները կարող են բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Apple AirPods-ը անլար ականջակալների շրջանում վաճառքի առաջատար դիրք է զբաղեցնում ողջ աշխարհում:
40 երկրներից 250 գիտնականներ, համագործակցելով ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, ռադիացիայի մահացու վտանգների մասին տեղեկատվական արշավ են սկսել:
Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ Apple AirPods ականջակալները կարող են օգտագործողներին ենթարկել քաղցկեղի զարգացման վտանգի: Պատճառն այն է, որ ականջակալները արձակում են ռադիացիոն ռադիոհաճախականություններ, ինչպիսիք արձակում են նաև WiFi սարքերը, բջջային կապը և Bluetooth սարքերը: Մարդու լսողական անցուղին չափազանց զգայուն և անպաշտպան է վտանգավոր ռադիացիոն ալիքների համար:
Apple-ը դեռ պաշտոնական որոշում չի կայացրել այն մասին` արդյոք սարքը իսկապես առաջացնում է քաղցկեղ, թե ոչ, սակայն հաստատում է, որ ականջակալները կարող են խիստ վնասակար ազդեցություն թողնել օրգանիզմի վրա:
Միայն 2018-ին ընկերութունը վաճառել է առնվազն 28 միլիոն AirPods ականջակալ, իսկ 2017-ին` 16 միլոն: Օգտագործողները որպես ականջակալների առավելություն նշում են գեղեցիկ դիզայնն ու երաժշտության որակը, սակայն պատկերացում անգամ չունեն նրանց վնասների մասին:
Ռադիացիայի բարձր մակարդաը առաջացնում է
- Ախորժակի կորուստ
- Ուժեղ գլխացավեր
- Սրտի աշխատանքի արագացում
- Անհանգստության զգացում
- Փորլուծություն, փսխում, սրտխառնոց
30 և ավելի մակարդակի ռադիացիայի ենթարկման դեպքում առաջանում է
- Սրտխառնոց և փսխում
- Արյան սպիտակ բջիջների կորուստ
- Գլխացավեր
300-ից բարձր ռադիացիայի ենթարկվելու դեպքում առաջանում է
- Նյարդային համակարգի խանգարումներ
- Մազածածկույթի ժամականավոր կորուստ
- Մարողական համակարգի խանգարումներ