Մենք ոչ դուռ ենք փակել, ոչ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում. Արամ Սիմոնյան

Վարչապետի հայտարարության մասին նոր տեղեկացա, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բնականաբար, վարչապետը գիտի՝ ինչ է ասում: Չեմ կարող որևէ ձև մեկնաբանել, մենք ոչ դուռ ենք փակել, ոչ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում: Tert-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով կառավարության արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն:

Հարցին՝ որքանո՞վ այս հայտարարությունը կարող է առնչվել հենց իրեն, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել, չեմ կարող ասել»:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/25/aram-simonyan/2956576