ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հավաստիացնում է`քննվող մի քանի աղմկահարույց գործերի շրջանակում մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե արդյոք կանխատեսումներ կան տարվա կտրվածքով բյուջե վերադարձվելիք գումարների հետ կապված:

ԱԱԾ-ն քննում է նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից խոշոր յուրացումների մի քանի աղմկահարույց գործեր: