ՀՀ նախկին ոստիկանապետը մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»

Հայաստանի նախկին ոստիկանապետ, Ռանչպար գյուղում ավազի հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից։ Այս մասին գրում է«Հրապարակ» օրաթերթը։

Թերթը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը։ Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված։

«Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները»,- նախօրեին տեղեկացրել էին կադաստրից։

Ըստ թերթի` այն օրը, երբ կադաստրում որոշել են հանքը շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրություն սկսել, հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից։