ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից։ Լուսանկարներում պատկերված է ամուսինների թեյ խմելու արարողությունից մի քանի դրվագ։
«Ջերմ և խաղաղ Ստեփանակերտում»,–լուսանկարներն այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետի կինը։
Հիշեցնենք, Վարչապետ Փաշինյանն Արցախ էր այցելել մարտի 11-13–ը։ Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանն Արցախի մայրաքաղաքում մասնակցել էր ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։