«Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

Խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

«Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 4-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելը։

Հիշեցնենք` մարտի 4-ի գիշերը բլոգեր Նարեկ Մալյանը Facebook–ում հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, փորձել են իրեն գցել աղբարկղը։ Մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին տարել ոստիկանություն:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am