10 հողամաս, «BENTLEY» եւ «LEXUS» մակնիշի ավտոմեքենաներ, 1 մլրդ 504 մլն դրամ. Դերժավայի Արկադի ունեցվածքը

ՀՀ նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 9-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Համբարձումյանը հայտարարագրել է 10 անշարժ գույք՝ 7 հողամաս, 2 առանձնատուն եւ 1 հասարակական նշանակության շինություն:

Որպես շարժական գույք Համբարձումյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «BENTLEY MULSANNE 6.8L» եւ «LEXUS LX 5.7GAS» մակնիշների:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նախկին պատգամավորն ունեցել է 104 հազար 760 դրամի չափով բաժնեմաս: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Համբարձումյանն ունեցել է 1 մլրդ 369 մլն 910 հազար 873 դրամի չափով հանձնած փոխառություններ:

Համբարձումյանի դրամական միջոցները կազմել է՝ 1 մլրդ 504 մլն 251 հազար 674 դրամ: 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Համբարձումյանն ունեցել է 96 մլն 889 հազար 590 դրամի չափով եկամուտ, որից՝ 118 հազար 590 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 96 մլն 771 հազար դրամը գոյացել է ստացված փոխառություններից:

Աղբյուրը՝ armtimes.com