Գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու․ Դավիթ Սանասարյան

«Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ մահախոսական կարդալ, բայց ուզում եմ ասել հետևյալը, որ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու, ու որեւէ մեկը թող անգամ երազում չպատկեարցնի․․․»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Սանասարյանն իր խոսքում նշեց, որ անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։

Անդրադառնալով ՊՎԾ աշխատակիցներին ձերբակալելու վերաբերյալ լուրերին եւ ձերբակալվածներին՝ ՊՎԾ ղեկավարն ասաց, որ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են։ Սանասարյանը շարունակեց․

«2․ Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի։

3․ ԱԱԾ-ի իմ գործընկերներին արդեն կոչ եմ արել, մեկ անգամ ևս կոչ եմ անում, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը։ Որևիցե «մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում նման իֆորմացիա չպետք է հայտնվի։

4․Մեր լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվականի դերը կատարել։ Եթե գործ կա, ԱԱԾ-ն պետք է տեղեկացնի»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Աղբյուրը՝ armtimes.com