Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը. մեղադրող կողմը չի պնդել բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին 50 մլն դրամ գրավով ազատելու դեմ Դատախազության բողոքը: Դատարանը մերժել է մեղադրող կողմի բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ մեղադրողը դիրքորոշում է հայտնել, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը: