Քննադատությունների տարափ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին

Չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանը կարդո՞ւմ է իր ֆեյսբուքյան էջին իր գրառման տակ արված մեկնաբանությունները կամ զեկուցո՞ւմ են իրեն, բայց դրանց վերլուծումը հենց Փաշինյանի համար օգտակար կլինի՝ հասկանալու համար, թե քաղաքացին ինչ է մտածում կառավարության մասին։

Կիրակի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում փոքրիկ գրառում էր արել՝ ընդամենը երկու նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաև՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»:

470 օգտատեր կիսվել է վարչապետի գրառմամբ, 700-ից ավելի օգտատեր՝ մեկնաբանություն թողել վարչապետի էջում, 8,3 հազար մարդ տարաբնույթ «սմայլիկ» է դրել։

Նկատելի է, սակայն, որ վարչապետի գրառումը բազմաթիվ քաղաքացիներին պարզապես դուր չի եկել։

Ներկայացնում ենք բազմաթիվ դժգոհ գրառումներից մի քանիսը։

Դավիթ Պոլուսյան – Կառավարությունը պետք է պայման ստեղծի, որ մարդը կարողանա ինչ-որ բան անի։ Եթե բանկերը բիզնես վարկեր են տալիս 10-15 տոկոսով, էլ ի՞նչ բիզնեսի զարգացման մասին կարող է խոսք գնալ։ Եթե կառավարությունը նախորդների համեմատ արևային էներգիայի գնման գինը 48 դրամից իջեցնում է 23-ի, էլ ի՞նչ արևային էներգիայի զարգացման մասին կարող է խոսք գնալ, երբ ինքնարժեքը ավելի բարձր է։ Մի քիչ մտածեք էս ուղղությամբ։

Ալլա Ղազարյան – Մեր ժողովուրդը ամենաաշխատասեր ժողովուրդն է եղել միշտ, այդ ինչո՞ւ հանկարծ դարձան անբան, եթե ամեն ինչ կարգին էր, ինչո՞ւ հեղափոխություն արեցինք․․․

Ամիրյան Քրիստինա – Ինչո՞ւ չհարցնեմ, եթե ես արել եմ էդ կառավարության համար, ես, հարևան Ժորիկը, Պողոսը, Պետրոսը որ չանեինք կառավարության համար, հիմա Դավոս դուք չէիք գնա, վարչապե՛տ, Ձեր տիկնոջ հետ։ Ով ինչ իր համար անում էր առաջ, շարունակելու է անել հիմա։ Թավշյա հեղափոխությունը միայն ձեզ համար եղավ։ Հիմա եկել եք ու անամոթաբար աղքատությունը մեր գլխում ա, փոխվել մեզ է պետք, ոչ կառավարությանը։ Ամոթ Ձեզ։ Մենակ հիշեք՝ քայլելով բարձրանալը ավելի հեշտ է, քան գլորվելով հին տաշտակի առաջ հայտնվելը։ Ուգալու է էդ օրը ու ցավոտ ա լինելու «աղքատներիս» ցասումը։ Դուք էլ եք էքս դառնալու ու ավելի շուտ, քան պատկերացնում եք, ձեր շրջագայությունների ցուցակը սեղմեք, որ հասցնեք։

Թամարա Սահակյան – Դե հա, ճոխ պարգևատրումների հետևում փնտրեք անգործության ու սաբոտաժի հետքերը, վիդիտե լի աշխատավարձը քիչ է, դրա համար չենք աշխատում, կոռուպցիայի եք պարտադրում․․․ հանեք թավիշը ու աշխատեք, լավ կլինի

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։