Մոսկվայում թալանել են Ստաս Պիեխայի նարկոլոգիական կլինիկան

Մոսկվայում թալանել են երգիչ Ստաս Պիեխային և նրա քրոջը պատկանող նարկոլոգիական կլինիկան:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, անհայտ անձինք բացել են գրասենյակի դուռն ու կոտրել ղեկավարի սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը՝ գողանալով 1,2 մլն ռուբլի:

Նշվում է, որ կլինիկայի շենքը համալրված չի եղել ազդանշանային համակարգով, իսկ անվտանգության համար պատասխանատվություն է կրել անվտանգություն ապահովող մասնավոր ընկերությունը:

Կատարվածի հանգամանքները պարզվում են, ոստիկանությունն ուսումնասիրում է վերահսկման տեսախցիկների տեսագրությունները:

Աղբյուրը՝ tert.am