«1000 դրամների» հիմնադրամից այս տարի հատուցում կտրամադրվի նաև 2012-2014թթ.-ին հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված զինծառայողների ընտանիքներին

2018 թվականին ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնցից առաջինի շրջանակներում ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների հետ:

3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել 255 զինծառայողների հետ: Այս մասին նշված է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներում:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ հատուցում է վճարվել նաև 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին՝ պետության կողմից կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող գումարների և վնասների հատուցման մասին օրենքով սահմանված գումարների միջև տարբերության չափով:

Նախատեսվում է 2019թ. ընթացքում այն տարածել նաև 2012-2014թթ. ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքների վրա,

Իսկ բնակարանային ապահովության շրջանակներում իրականացվել է զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրման և նորակառույց ծառայողական բնակարանների հատկացման գործընթաց, մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 500 սպաների բնակարանային պայմանների բարելավում:

Օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված և որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է գումար, որի հիման վրա 2019թ. նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում:

Աղբյուրը՝ 168.am