Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործման

ՀՀ վարչապետի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել: Այս մասին հունվարի 29-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,- գրել է Աղաջանյանը:

Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում…

Posted by Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան on Monday, January 28, 2019