ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մաքսինֆո» լրատվական կայքի:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչը հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի` պահանջելով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար իրեն փոխհատուցել 3 մլն դրամ: Այն մակարագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին:
Մեր զրույցում հայցվորի ներկայացուցիչ Կարեն Ղոնյանն ասաց, որ հայցադիմում ներկայացնելու պատճառը «Մաքսինֆո» կայքում հրապարակված՝ «Առեւտուր թուրքերի հետ․ Մանվել Գրիգորյանի մասին եւս մեկ աղմկահարույց բացահայտում» վերտառությամբ նյութն է, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար:
«Մաքսինֆո» լրատվական կայքի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ կայքում հեռախոսահամար գոյություն չուներ:
Աղբյուրը՝ armtimes.com