Հայազգի Սամվել Կարապետյանը ռուսական անշարժ գույքի արքաների վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է հայտնվել

Forbes պարբերականը ներկայացրել է անշարժ գույքի արքաների վարկանիշային աղյուսակը: Դրա համաձայն՝ Զարահ Իլիևի և Գոդ Նիսանովի ընկերությունը («Ֆուդ Սիթի» առևտրային համալիր, «Եվրոպական» առևտրի կենտրոնը և այլն) ութ տարի անընդմեջ նշված վարկանիշային աղյուսակումառաջին տեղն է զբաղեցնում: Վարձակալության վերջին տարվա եկամուտը 1.535 մլրդ դոլարից 1.1.565 մլրդ դոլարի է հասել:

Երկրորդ տեղում է Ingka Centres-ը: Այստեղ վարձակալությունից ստացվող եկամուտները 840 մլն դոլարից հասել են 865 մլն դոլարի։

Երրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ն է՝ 670մլն դոլարով։ 2018-ին բացվել է ընկերության առաջին՝ Family Room կահույքի կենտրոնը։ «Տաշիր»-ը ծրագրում է մինչև 2023-ը շահագործման հանձնել «Հաղթանակի այգի» համալիրը: Այն բաղկացած կլինի երեք 35 հարկանի աշտարակներից, որոնց տանիքները կմիավորվեն մեկ հարթակում՝ Սինգապուրում գտնվող Marina Bay Sands-ի նմանությամբ:

Չորրորդ տեղում Միխայիլ Գուցերիևի «Սաֆմար»-ն է (575 մլն դոլար), հինգերորդ տեղում՝ Արազ Աղալարովի Crocus Group-ը (410 մլն դոլար)։

Աղբյուրը՝ 1in.am