Նարեկ Մալյանի դեմ քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ. Աթանեսյան

Այսօր Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Ն.Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Շնորհավորում եմ մեր հանրության առողջ հատվածին նման փոքր, բայց հաճելի հաղթանակի կապակցությամբ»,–գրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ն. Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը` Զարուհի Մեժլումյանը։

Աղբյուրը՝ tert.am