Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երեւանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար:
«Քաղաքացիներին խնդրում ենք ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի ձեռքբերումը, կատարել գործող օրենքի սահմաններում»,–ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության տեքստում: