Միհրան Պողոսյանի օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը՝ վկայակոչելով դատական տեղեկատվական համակարգի աղբյուրին:

Հաղորդվում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի դեկտեմբերին Իսոյանի նկատմամբ համաներում կիրառելու որոշում է կայացրել, ինչի արդյունքում քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործի վարույթը կարճվել:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Իսոյանը, 2018 թվականի ապրիլի 21-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում ցուցարարների մեքենաների վրա հարձակված անձանց թվում է եղել:

Աղբյուրը փոխանցում է դատական համակարգից ստացված տեղեկությունն այն մասին, որ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեպքի հետևանքով տուժածներին պատճառված վնասի փոխհատուցումից հետո, և նրանց համաձայնությամբ: